Բաքվի դպրոցներից մեկում աշակերտների զանգվածային թունավորում է գրանցվել
Международные новостиԲաքվի միջնակարգ դպրոցում թունավորվել են 9 աշակերտներ:
Trend-ի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով թունավորման պատճառը հրուշակագործական արտադրանքն է, որն իր տարեդարձի առիթով բերել է 5-րդ դասարանի աշակերտներից մեկը: Թունավորված աշակերտներին տեղափոխել են մանկական ինֆեկցիոն հիվանդանոց:
Երեխաներից 8-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը բուժում է ստանում ընդհանուր հիվանդասենյակում: