Ереван, 06.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Իջին. «Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է»

Lifestyle

Բեմում՝ սեքսուալ և ազատ, իսկ բեմից դուրս՝ հասարակ և անմիջական. այսպիսին է Իջինը, ում հայաստանցիները ճանաչեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ: Նրա յուրաքանչյուր ելույթ ազատ էր, համարձակ հագուստներով և պարային շարժումներով: Ինչպես երգչուհին է ասում, սիրում է բեմից ստանալ հանդիսատեսի էներգիան: BlogNews.am-ի ֆոտոշարքում Իջինն է՝ սեքսուալ և համարձակ, իսկ հարցազրույցում՝ ջինսով, հասարակ շապիկով, առանց շպարի աղջիկ, ով մի քիչ հումորով և իրեն հատուկ անկեղծությամբ պատմել է իր կյանքի մասին: 

Ես բեմում, ֆոտոսեսիաների ժամանակ լրիվ ուրիշ եմ, իսկ բեմից դուրս լրիվ այլ մարդ եմ: Ես միշտ այս խնդրի դեմ պայքարել եմ, քանի որ մարդիկ միշտ գեղեցիկ աղջիկներին պիտակավորում են: Ես ուզում եմ մարդկանց ցույց տալ, որ բեմի վրա դու կարող ես լինել սեքսուալ, բայց բեմից դուրս լրիվ այլ ես: Ես կարծում եմ՝ դա ճիշտ է, քանի որ արտիստն իրավունք չունի բեմի վրա կոմպլեքսավորված լինելու. հանդիսատեսը պետք է զգա քո էներգետիկան: Միշտ ասում եմ՝ մի՛ դատեք տեսքից։ Ամբողջ կյանքս այդ խնդրի առաջ եմ կանգնել և միշտ փորձել եմ ապացուցել, որ ես այն չեմ, ինչ բեմի վրա եմ: Հետո հասկացա, որ անիմաստ է. ով կցանկանա, կհասկանա: Իմ աշխատանքում ես ուզում եմ պրոֆեսիանալ լինել, ոչ թե պարզապես սիրուն տիկնիկ, ով ելույթ է ունենում բեմից:

Ես շատ հասարակ մարդ եմ: Բոլորը մի քիչ շոկի են ենթարկվում, երբ ծանոթանում են ինձ հետ: Շատ անկեղծ եմ և երբ դեռ երեխա էի, ինձ միշտ ասում էի՝ կապ չունի՝ ինչ աստիճանի արտիստ կլինես, ինչ բարձունքների կհասնես, ինչպես քեզ կփորձեն օգտագործել, դու պետք է մնաս պարզ և մաքուր, հողին ամուր կանգնած, որ ով քեզ հետ աշխատի, միշտ հաճույք ստանա: Ինքս, օրինակ, երբ հանդիպում եմ ձևավոր մարդկանց, ինձ հանգիստ չեմ զգում: Ես ուրախ եմ, որ, ում հետ աշխատել եմ, միշտ լավ մարդիկ են եղել: 

Տղամարդիկ ինձանից շատ են վախենում: Նրանք գուցե իմ մեջքի հետևում ասում են՝ ինչ ծիտա, բայց երբ ինձ հանդիպում են, սկսում են վախենալ և զգույշ են լինում: Առհասարակ չեմ մտածում, թե ինչ կասեն իմ մասին այն տղամարդիկ, ովքեր, այսպես ասած, իմ շրջապատից չեն, որովհետև իմ ծնողները գիտեն ինձ, և ես չեմ թողնի, որ իմ պատճառով նեղվեն: Ամեն դեպքում իմ լուսանկարները սեքսուալ են, ոչ թե վուլգար: Կարող է՝ Հայաստանի համար ես ավելի շատ սեքսուալ եմ, բայց ես աղջիկներին ասում եմ՝ պետք չէ վախենալ սեքսուալ լինելուց և երևալուց։ Կոմպլեքսավորված և պարփակված լինելով դու երբեք չես իմանա քո հնարավորությունների մասին: Ես էլ ունեմ տաբուներ, որոնց վրայով չեմ անցնի: 

Լինել սեքսուալ՝ արտիստի պարտականությունն է: Կա հատուկ էներգետիկա, որ գրավում է հանդիսատեսին: Ես դրան մոտենում եմ ավելի շատ կոմերցիոն տեսակետից, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, բայց եթե ինձ ասեն՝ Play Boy-ի համար լուսանկարվի, միանշանակ, կմերժեմ: Պարզապես տղամարդկանց ամսագրի համար որպես մերկ աղջիկ չեմ լուսանկարվի: 

Ես շատ սկզբունքային մարդ եմ: Հավատացեք, ես ավելի բարոյական եմ, քան այն «փակ» աղջիկները: Իսկ, օրինակ, տղամարդկանց տարածած ասեկոսեներից ես չեմ վախենում, քանի որ երբեք ապացույց չեն ունենա, անգամ կամաչեն ինչ-որ բան հորինելուց, քանի որ ես այնպես եմ ինձ պահում, որ երբեք խոսելու ոչ մի առիթ չեմ տալիս: 

Ես չեմ մտածել, որ ինձ պետք էր պրոդյուսեր, մեզ մոտ ավելի շատ ընտանեկան նախագիծ է: Ես եկա այն պահին, երբ ԱՄՆ-ում աշխատում էի տարբեր պրոդյուսերների հետ, հասկացա, որ յուրաքանչյուրն իր ամբիցիան ունի և չի ուզում՝ արտիստին իրական կողմից ցույց տան: Նրանք ուզում են քեզ մի տուփի մեջ դնել, որն, ինչ խոսք, վաճառվում է: Այն ժամանակ, երբ ավարտվեց պայմանագիրս, ես երկարացնելու համար այլևս չստորագրեցի, որովհետև իմ արվեստը դարձել էր բիզնես: Ես չեմ ուզում բիզնեսով զբաղվել, ես ուզում եմ ստեղծագործել, ուզում եմ նկարահանել տեսահոլովակներ, որոնք ես եմ ուզում: Լավ է լինել ազատ արտիստ, չնայած որ այս ճանապարհը հեշտ չէ, շատ դռներ փակ են, երբ դու մենակ ես գնում, բայց, ամեն դեպքում, բարոյական ճանապարհ է և ամեն աշխատանք, որ ես անում եմ, հասկանում եմ, թե ինչքան ուժ եմ ներդրել դրա մեջ: 

Երգարվեստը բիզնես է: Իմ երգերը ես եմ գրում և գրելիս երբեմն մտածում եմ՝ արդյոք սա կծախվի: Անգամ կոմերցիոն երգեր գրելիս ես եմ, իմ մտածելակերպն է: Ավելի լավ է՝ գրեմ մի բան, որ ինձ էլ դուր գա: Ես էլ եմ լսում, իմ ձայնագրությունների մեջ միայն կոմերցիոն երգեր են: 

«Դեպի Եվրատեսիլից» հետո ինձ ավելի շատ սկսեցին ճանաչել: Երևանում առաջարկները բավականին շատ են, և ինձ համար դա բավական հաճելի էր: Չնայած ես բոլոր տեղերում օտար եմ եղել՝ թե՛ Մոսկվայում, թե՛ ԱՄՆ-ում, որովհետև միշտ ասում էին՝ էն էկածներիցա, բայց Հայաստանն իմ հայրենիքն է, և իմ երաժշտության մեջ կան հայկական էթնիկ նոտաներ, ինչն ինձ համար շատ կարևոր է: Դրա համար որախ եմ, որ այստեղ հայտնի եմ և ունեմ հայ այսքան լավ երկրպագուներ. բռնես, թուշիկները պաչես, այդքան լավն են :)  Այդքան, որ նրանք ինձ քաջալերեցին․․․ Ես պարզապես շնորհակալ եմ: Երբ կարդում էի այդքան ջերմ բառեր, սկսում էի արտասվել: 

Միջոցառումներին հաճախ եմ ելույթ ունենում:  Ես ելույթ էի ունենում ութսուն տարեկան հոբելյարի ծնունդին։ Շատ զարմացա, երբ ինձ կանչեցին։ Ասում եմ՝ ինձ ինչի եք կանչել, ասացին. «Напоследок хотим обрадовать» :) Այնքան ջերմ հանդիպում էր, հայկական ծնունդ էր, և պատկերացրեք՝ նստած էին տարիքով մարդիկ և այնքան տաշի-տուշի արեցին, որ անգամ երիտասարդներն այդպես չէին ուրախացնում: Հարսանեկան խնջույքների ժամանակ էլ եմ ելույթ ունենում նորապսակների համար, կորպորատիվները շատ-շատ են: «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հետո կորպորատիվներս շատացել են Հայաստանում, քանի որ Ռուսաստանում ես քիչ թե շատ հայտնի եմ: Ակումբներում առաջ ավելի հաճախ էի երգում, բայց հիմա ինձ ավելի շատ բեմի արտիստ եմ զգում և կցանկանայի ավելի բարձր մակարդակի հասնել: 

Իմ ընտանիքը հարուստ չէ: Ես շատ կուզեի` մարդիկ իմանային, քանի որ ես բարոյական մարդ եմ, ես հովանավորներ չունեմ: Իհարկե, առաջարկությունները շատ-շատ են, բայց ես այդ կեղտից այնքան եմ զզվում, որ ասում եմ՝ ավելի լավ է՝ ես գնամ իմ ճամփով, թող իմ անունը մաքուր մնա: Մենք դժվարություններ ենք տեսել, մենք հիմա ավելի ստաբիլ ենք, բայց այնպիսի փողեր չենք աշխատում, որ ես սուպեր աստղ դառնամ: Կամաց-կամաց իմ յուրաքանչյուր համերգից գումար ենք հավաքում, որը ներդնում ենք իմ աշխատանքի մեջ: Մեր ընկերներն ու հարազատներն ամենադժվար պահին օգնում են: 

Լինում են հիասթափության պահեր: Շատ դռներ են փակ՝ կա՛մ գումարի, կա՛մ անարդարության պատճառով: Եթե չլինեին իմ ծնողները, գուցե հիասթափվեի, բայց ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երգարվեստի. կարող եմ դիմահարդար լինել կամ, օրինակ, լուսանկարները ֆոտոշոփ անել :) Ամեն դեպքում ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց երաժշտության: 

Հիմա պատրաստում եմ երգու երգ` մեկը` ռուսերեն, մյուսն` անգլերեն:  Հույս ունեմ, որ այստեղ էլ կսիրվեն, քանի որ իմ ամեն մի աշխատանքին մանրակրկտորեն եմ մոտենում: Իմ և Արտեմ Վալտերի աշխատանքը այն մարդկանց համար է, ովքեր վախենում են լինել այնպիսին, ինչպիսին կան: Ձեր կյանքը միայն ձերն է, և միայն դուք եք որոշում, թե ինչպես եք ուզում ապրել: Սիրեք ձեզ, աշխատեք ձեզ վրա և օրեցօր դարձեք ավելի ուժեղ: Ձգտեք հասնել ձեր երազանքներին և երբեք մի՛ հանձնվեք, անգամ, եթե ամբողջ աշխարհն է ձեզ դեմ: 

Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян