Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին. Մարիամ Ամիրյանը՝ ԱՄՆ-ում Սուրբ Զատիկը նշելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Այսօր Սուրբ Զատկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է:
Օրվա խորհրդի մասին Life.panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ եւ տեղեկացել, թե ինչպես են այս տոնը ԱՄՆ-ում նշում:
Օրվա խորհրդի մասին Life.panorama.am-ը զրուցել է ԱՄՆ-ում բնակվող Արտավազդ Ամիրյանի կնոջ՝ Մարիամ Ամիրյանի հետ եւ տեղեկացել, թե ինչպես են այս տոնը ԱՄՆ-ում նշում:
«Մենք մեծ սիրով ենք պատրաստվում տոնին, այս տոնը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է, եւ արդեն մեր ճուտիկի հետ միասին ավելի առանձնահատուկ է լինելու թե՛ օրը, եւ թե՛ զարդարանքը այդ օրվա թեմայով, որպեսզի իրեն էլ հետաքրքիր ու հաճելի լինի: Իհարկե, դրսում մի քիչ այլ է, բայց, փառք Աստծո, այստեղ ունենք հայկական առաքելական հրաշալի եկեղեցիներ, որտեղ եւ՛ տոներն են նշվում, եւ կիրակնօրյա պատարագները, ժամերգությունները: Նաեւ հաճելին այնն է, որ հատկապես տոն օրերին այստեղ գտնվող, կարելի է ասել ամբողջ հայությունը եկեղեցի է գալիս»,- պատմեց Մարիամը՝ հավելելով, որ թեկուզ արտերկորւմ կարողանում են պահպանել ավանդույթները.
«Եթե կապը պահում ես, այդքան էլ դժվար չէ հետևել ավանդույթներին, ուղղակի ավելի շատ ցանկություն է պետք, իսկ մեր պարագայում շատերիս մոտ ցանկությունը կա, մենք էլ փորձում ենք պահպանել եւ հետևել մեր ավանդույթներին, տոներին, չէ, որ դարերից ի վեր գոյություն ունի այն փաստը, որ մեր հավատքի եւ կրոնի շնորհիվ է մեր ազգը պահպանվել ու պահպանել, իր ազգային ինքնագիտակցությունը, եւ հատկապես, այն, որ օտար երկրում ենք գտնվում, առավել պետք է պահպանենք, հանուն մեր երեխաների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: