«Չեմ փորձել խաբել, բայց ինձ միշտ խաբել են». Ձյունիկ Վարդանյանը՝ Սուրբ Զատկի եւ հավկթախաղի մասին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմից հայտնի Ձյունիկ Վարդանյանը Սուրբ Զատկի տոնը սովորաբար նշում է ընտանիքի անդամների հետ:
«Անպայման նախապես հատուկ պատրաստություն ենք տեսնում եւ անհամբերությամբ սպասում ենք օրվան եւ ժամին»,-NEWS.am STYLE-ին պատմեց երիտասարդ դերասանուհին՝ անդրադառնալով նաեւ իր ամենասիրելի ավանդույթներին.
«Առավոտյան ես եւ մայրիկս սկսում ենք պատրաստել ուտեստները: Ես սովորաբար ավելի շատ թխվածքաբլիթներ եմ պատրաստում: Այնուհետեւ հավկիթներն ենք ներկում, սեղան ենք զարդարում եւ անպայման եկեղեցի ենք հաճախում»:
Դերասանուհուց հետարքրվեցինք նաեւ, թե սովորաբար ինչ ուտեսնտներ են լինում նրանց սեղանին Զատկի տոնին.

«Սեղանին գերակշռում են ավանդական ուտեստները՝ ձուկը, չամիչով փլավը, տապակած կանաչին եւ այլն»,-ասում է Ձյունիկը՝ հավելելով, որ նաեւ շատ է սիրում հավկիթով «կռվելու» ավանդույթը.
«Այդ ավանդույթին, միանշանակ, հետեւում եմ: Իրականում երբեք չեմ փորձել խաղալ կեղծ հավկիթով: Չեմ փորձել խաբել, բայց ինձ միշտ խաբել են: Հիմնականում ձգտում էի ամուր հավկիթներ ընտրեի, որ արդար ճնապարհով հաղթեմ: Հիշում եմ, երբ փոքր էի, կրտսեր եղբայրս մի քանի անգամ կոտրեց իմ ընտրած հավկիթները. ես այդ ժամանակ գլխի չէի ընկել, որ նրա մոտ իրականում կեղծ հավկիթ էր (ծիծաղում է)»:
Սյունե Առաքելյան