Մանչեսթեր-Պրահա չվերթից ավելի քան 20 ուղեւորի են հեռացրել
Международные новостиՈստիկանությունը Մանչեսթերից Պրահա ուղեւորվող չվերթի օդանավից 23 մարդու են հեռացրել այն բանից հետո, երբ անձնակազմի անդամները հաղորդել են օդանավում կարգը խախտելու մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Independent-ը:
Ականատեսների խոսքով՝ անկարգ ուղեւորները հայհոյել են եւ փչացրել Jet2 ավիաընկերության օդանավի սեփականությունը: Թռիչքը 2.5 ժամով հետաձգվել է:
Ավիաընկերությունն իրավապահներին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար եւ ներողություն խնդրել ուղեւորներից: