Հռոմի պապն իր ուղերձում հիշեցրել է, որ Հիսուսը փախստականների կողմից էր
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Հարության տոնին նվիրված ավանդական Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում հիշեցրել է միլիոնավոր փախստականների տառապանքների մասին:
«Հարություն առած Հիսուսը կանգնած է նրանց կողքին, ովքեր ստիպված են լքել իրենց հայրենիքը` զինված հակամարտությունների, ահաբեկչական հարձակումների, սովի կամ ճնշող ռեժիմների պատճառով», - DW.com-ի փոխանցմամբ` ասել է քահանայապետը Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված հազարավոր հավատացյալների առաջ ելույթ ունենալիս:
Զատկի պատարագին հաջորդած իր ելույթում սրբազան առաջնորդը հատուկ ուշադրություն է դարձրել Սիրիայում տիրող իրավիճակին: Նա «ամոթալի հարձակում» է անվանել Հալեպի մուտքի մոտ նախօրեին տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով 100-ից ավելի մարդ է մահացել:
Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է տարհանված քաղաքների բնակիչներին Հալեպ տեղափոխող ավտոբուսների կողքին: