Էրդողանը կարող է իշխանության ղեկին մնալ մինչև 2029թ.. հայտնի են Թուրքիայում հանրաքվեի առաջին արդյունքները
Международные новостиԹուրքիայի քաղաքացիների մեծամասնությունն այսօր անցկացված սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն՝ կողմ է քվեարկել երկրի նախագահի լիազորությունների ընդլայմանն ու կառավարման խորհրդարանականից նախագահական համակարգին անցնելուն:
Ինչպես հայտնում Meduza գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, հանրաքվեին մասնակցածների ձայների մեկ քառորդի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ սահմանադրական փոփոխություններին կողմ է հանդես եկել քվեարկողների ավելի քան 60 տոկոսը, դեմ՝ 35 տոկոսը: Նշվում է, որ մասնակցության հայտը գերազանցել է 80 տոկոսը:
Հիշեցնենք, որ հանրաքվեն իրականացվել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ: Սահմանադրական փոփոխությունների համաձայն` նա կարող է երկիրը կառավարել մինչև 2029 թվականը:
Հերթական նախագահական ընտրությունները Թուրքիայում կկայանան 2019-ին: Բարեփոխումների համաձայն` հեշտացվում է վարչապետի աշխատանքը: Նախագահն է նշանակելու նախարարներին և գրեթե բոլոր դատավորներին, արձակելու խորհրդարանն ու արտակարգ դրություն հայտարարելու: