Թուրքական ընդդիմությունը հարցականի տակ է դնում հանրաքվեի քվեարկության լեգիտիմությունը
Международные новостиԹուրքիայում կիրակնօրյա հանրաքվեի ժամանակ ընտրական խորհրդի` վերջին պահին կայացրած որոշումը` չդրոշմված քվեաթերթիկները վավեր ճանաչելու մասին, կարող է լեգիտիմության լուրջ խնդիր առաջացնել:
Reuters գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզքանը:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի կայքում հաշվարկն սկսելուց ժամեր առաջ հայտնված հայտարարությունը փաստում էր, որ պաշտոնյաների կողմից չկնքված քվեաթերթիկները ևս վավեր են համարվելու` պատճառաբանելով, որ խորհրդի աշխատակիցները չեն հասցրել դրոշմել դրանք:
Ավելի վաղ հայտնի էին դարձել ձայների մի մասի հաշվարկի արդյունքները, որոնց համաձայն՝ «այո» է քվեարկել մասնակցողների շուրջ 60 տոկոսը, դեմ՝ 35-ը: