Զիդանի որդու գոլի շնորհիվ Ռեալի մանկական թիմը հաղթել է Բարսելոնային
СпортՄադրիդի «Ռեալի» մանկական թիմը նվազագույն հաշվով հաղթել է կատալոնական «Բարսելոնայի» իր հասակակիցներին:
Հանդիպման միակ գնդակը հեղինակել է 11-ամյա Էլյաս Զիդանը` «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կրտսեր որդին:
Հիշեցնենք, որ հերթական «Էլ Կլասիկոն» կայանալու է ապրիլի 23-ին Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում: