ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել գիշերային ակումբի մոտ. կան տուժածներ
Международные новостиԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել գիշերային ակումբներից մեկի հարևանությամբ:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով ոստիկանությանը, միջադեպի հետևանքով 9 մարդ վիրավորվել է:
Հրաձգության մասին տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է կիրակի տեղի ժամանակով 03:20-ին: Ոստիկանության տվյալներով` տուժածներին հոսպիտալացրել են, նրանցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Դեռևս ոչինչ չի հաղորդվում կրակողների թվի և նրանց շարժառիթների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կրակոցներ են հնչել Ալաբամա նահանգի եկեղեցու մոտակայքում, որտեղ պատարագ էր մոտուցվում Սուրբ Հարության տոնին նվիրված: