Շրթներկի 3 թրենդային երանգ, որոնք դեմքին թարմություն են հաղորդում
LifestyleԲոլոր աղջիկները ցանկանում են ամեն օր յուրօրինակ ու գեղեցիկ տեսք ունենալ։ Միօրինակ չլինելու համար նրանք դիմահարդարման հետ փորձարկումներ են անում, սակայն ոչ բոլորի մոտ է հաջող ստացվում։
Tochka-ն գրում է, որ դեմքին թարմություն հաղորդելու և ամեն օր տարբերվող տեսք ունենալու համար բավական է միայն ճիշտ գույնի շրթներկ ընտրել։ Ահա, թե որ գույների ու երանգների շրթներկներն են այժմ նորաձև։
1. Մարմնագույն շրթներկ։ Շատերը կարող են մտածել, որ մարմնագույն շրթներկ օգտագործելն անիմաստ է, քանի որ այն չի տարբերվում մարմնի գույնից ու չի երևում։ Իրականում, մարմնագույն շրթներկն այս տարվա գլխավոր բյութի թրենդներից մեկն է։ Այժմ նորաձև է բնական դիմահարդարումը, իսկ այս երանգն ունեցող շրթներկը համապատասխանում է բնական դիմահարդարման բոլոր պահանջներին։ Կարևոր է միայն, որ այն համապատասխանի ձեր մաշկի գույնին։


2. Նուրբ վարդագույն շրթներկ։ Այս գույնի շրթներկը ձեր կերպարին ռոմանտիկ տրամադրություն կհաղորդի։ Ինչպես նաև, այն համապատասխանում է մաշկի ցանկացած գույն ունեցող աղջիկներին։ Ամենօրյա դիմահարդարման համար սա ամենահարմար տարբերակն է։


3. Կարմիր շրթներկ։ Այս գույնն ունեցող շրթներկը նույնիսկ ամենաամաչկոտ աղջկան համարձակ կին է դարձնում։ Այն օգտագործելու դեպքում պետք է խուսափեք վառ դիմահարդարումից։ Եթե ձեր մաշկը բաց գույնի է, ապա նախապատվությունը տվեք «խամրած» կարմիրին, իսկ եթե մուգ գույնի մաշկ ունեք, ապա օգտագործեք կարմիրի ավելի վառ երանգները։

