Պերուում ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 100 մարդ է զոհվել
Международные новостиՊերուում ջրհեղեղներն ընդհանուր առմամբ 107 մարդու կյանք ենք խլել, իսկ տարերքից տուժածների թիվը գերազանցում է 1,1 միլիոնը, հաղորդել է Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:
Ավելի վաղ հաղորդվել էր 97 զոհի մասին: Փորձագետներն այս ջրհեղեղը համարում են ամենահուժկուն վերջին տասնամյակների ընթացքում: Դրա պատճառը Խաղաղ օվկանոսում «Էլ Նինյո» կլիմայական ֆենոմենն է:
Ըստ կենտրոնի՝ իրենց օթեւաններից զրկվել է ավելի քան 171 հազար մարդ: