Ատամի ցավից ազատվելու հինգ առավել արդյունավետ եղանակ
LifestyleԳրեթե մեզնից յուրաքանչյորը գոնե մեկ անգամ զգացել է, թե որքան տհաճ և ցավոտ է լինում ատամի ցավը: Առաջարկում ենք նախքան ատամնաբույժի մոտ գնալը ժամանակավոր ազատվել ատամի ցավից կամ գոնե մեղմել ցավը տնային պայմաններում:
1. Պարզվում է ատամի ցավի դեպքում Ձեզ կարող է օգնության հասնել բազուկը. պարզապես անհրաժեշտ է հում բազուկը մանր քերել և դնել ցավող ատամի լնդին, պահեք 30 րոպե: Գործողությունը կրկնել երկու ժամը մեկ:
2. Ծոծրակի ներքևի մասում դրեք քերած մանանեխով տաք թրջոց և կապեք:
3. Սխտորը մանր կտրեք և դրեք ցավացող ատամի լնդին: Հիշեցնենք, որ պրոցեդուրայից առաջ լնդին արևածաղկի ձեթ քսեք` լորձաթաղանթի այրոցը կանխելու համար:
4. Եղեսպակի գոլ թուրմով ողողեք բերանը կես ժամը մեկ՝ 4 անգամ:
5. Ատամի թույլ ցավի, ինչպես նաև երեխաների ատամ հանելու ժամանակ ձեզ օգնության կգա անանուխի թունդ թուրմը: Անհրաժեշտ է երկու ճաշի գդալ մանրացված անանուխը լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թրմել 20 րոպե, այնուհետև քամել: Ատամները ողողեք անանուխի թուրմով, իսկ անանուխի նստվածքը դրեք լնդի և այտի արանքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: