13 ոճային հագուստ, որ համապատասխանում է միայն երիտասարդ աղջիկներին
LifestyleՏարբեր տարիքի կանայք տարբեր կերպ են հագնվում։ Կա այնպիսի հագուստ, որ համապատասխանում է միայն երիտասարդ աղջիկներին։
Adme-ն գրում է, որ հասուն կանայք չեն կարող շատ երիտասարդական հագուստ հագնել, քանի որ դա չի համապատասխանի իրենց տարիքին ու կարգավիճակին։ Կանայք պետք է հաշվի առնեն տարիքն ու դրան համապատասխան հագնվեն։
Ահա, թե որ հագուստը պետք է հագնել, քանի դեռ երիտասարդ եք։
1. Կարճ շորտերն ավելի լավ է երիտասարդ տարիքում հագնել։ Ավելի մեծ տարիքում նախընտրելի է երկար շորտեր հագնել։ Դրանց կարճ տարբերակը համապատասխանում է երիտասարդ աղջիկներին, քանի որ նրանք դեռ չունեն մարմնի այն թերությունները, որոնք կարող են առաջանալ 35-ից հետո։

2. Սպորտային հագուստը սովորաբար ասոցացվում է երիտասարդների հետ, այդ պատճառով էլ նախընտրելի է այն երիտասարդ տարիքում հագնել կամ էլ թողել միայն մարզասրահի համար։

3. Գունավոր մորթին ու փետուրները կերպարը մի փոքր խենթ են դարձնում, իսկ հասուն կանայք չպետք է նման տեսք ունենան։

4. Եթե հասուն կինը կատարյալ մարմին ունի, ապա կարող է կարճ շապիկներ հագնել, սակայն դա առավելապես երիտասարդ աղջիկների հագուստ է։

5. Պատռված ջինսերը խոսում են երիտասարդության մասին։ Հասուն տարիքում պետք չէ դրանք դեն նետել զգեստապահարանից, սակայն պետք է նախապատվությունը տալ ավելի քիչ պատռվածներին։

6. Լեգինսները համապատասխանում են ցանկացած տարիքի կանանց, եթե նրանք կատարյալ մարմին ունեն, սակայն միայն երիտասարդ աղջիկները կարող են վառ գունավորում ու նախշեր ունեցող լեգինսներ հագնել։ Հասուն կանանց դրանք չեն համապատասխանում։

7. Ծիծաղելի գուլպաներն այժմ շատ նորաձև են, սակայն հասուն կանայք չեն կարող դրանք հագնել, քանի որ անլուրջ տպավորություն կթողնեն։

8. Խոշոր գրվածքներով շապիկները համապատասխանում են երիտասարդ աղջիկներին, իսկ հասուն կանայք պետք է նախապատվությունը տան ավելի մանր գրվածքներով շապիկներին։

9. Մանկական զարդանախշերով շապիկները ևս միայն երիտասարդ աղջիկներին են համապատասխանում։

10. Ոչ ավանդական կտրվածքներով հագուստն ավելի գրավիչ է նայվում երիտասարդ աղջիկների դեպքում, իսկ հասուն կանանց համապատասխանում են ավելի դասական տարբերակները։

11. Մաշված մարզակոշիկները հաճախ են հանդիպում երիտասարդ աղջիկների զգեստապահարաններում, սակայն հասուն կանայք չեն կարող իրենց նման բան թույլ տալ։

12. Ջինսե կոմբինիզոնները խոսում են երիտասարդության մասին։ Դրանք բացառապես երիտասարդ աղջիկներին են համապատասխանում։

13. Մինի կիսաշրջազգեստների դեպքում պետք է գնահատել ոտքերի տեսքը։ Եթե հասուն տարիքում կանայք մարզված ոտքեր ունեն, ապա կարող են մինի կիսաշրջազգեստներ հագնել։
