Ռուսների մեկ երրորդը հավանական է համարում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ պատերազմը. Հարցում
Международные новостиԻնչպես հայտնում է հասարակական կարծիքի համառուսական ուսումնասիրության կենտրոնը՝ ռուսների վերաբերմունքն ԱՄՆ-ի ու նրա նախագահի նկատմամբ բացասական է։ 42 տոկոսը հարաբերությունները լարված են համարում, 28 տոկոսը՝ սառը, իսկ 12 տոկոսը ռուս-ամերիկյան հարաբերություները թշնամական են անվանել, հաղորդում է Life-ը։
Հարցման մասնակիցների մոտ 30 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմը հնարավոր է։ Նկատելի է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ ռուսների վերաբերմունքի վատթարացման տենդենց։ ԱՄՆ նախագահի նկատմամբ իրենց վատ վերաբերմունքի մասին հայտնել են հարցման մասնակիցների 39 տոկոսը։ Ռուս քաղաքացիները խոսել են նաեւ Թրամփի նկատմամբ «անվստահություն» (31 տոկոս) եւ «հիասթափության» (19 տոկոս) մասին։