Թրամփը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերություններ հարթելու ցանկությունը. Լավրով
Международные новостиՌուսաստանի ղեկավարությունը կկենտրոնանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերի վրա՝ Մոսկվայի հետ հարաբերությունները հարթելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կկենտրոնանանք այն բանի վրա, ինչը հերթական անգամ հաստատեց նախագահ Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե նրա օգնականի խոսքերի, իսկ նախագահը հաստատել է, որ ցանկանում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», — ասել է նա։
Լավրովը նաեւ նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է աշխատել երկկողմանի հարաբերությունների վերականգնման շուրջ։