Ղրղզստանում մի քանի քաղաքական գործիչներ ազատազրկման են դատապարտվել իշխանությունը զավթելու փորձի համար
Международные новостиՂրղզստանի մայրաքաղաք Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը երկուշաբթի օրը հանրապետության մի շարք քաղաքական գործիչների ազատազրկման տարբեր ժամկետների է դատապարտել՝ երկրում իշխանությունը բռնի կերպով զավթելու փորձի համար։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով շրջանային դատարանին։
«Դատարանի վճռով Բեկտուր Ասանովն ու Կուբանիչբեկ Կադիրովը 12 տարվա ազատազրկման են դատապարտվել՝ ունեցվածքի առգրավմամբ, ԷրնեստԿարիբեկովը՝ 20 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ», - նշել են դատարանում։ Ղրղզստանի նախկին պետքարտուղար Դաստան Սարիգուլովը եւս մեղավոր է ճանաչվել ու 4 տարվա ազատազրկման դատապարտվել։
Անցյալ տարի համացանցում տարածվել են, այսպես, կոչված, Ազգային խորհրդարանի անդամների անձնական հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնց թվում են եղել Ջալալ-Աբադսկի մարզի նախկին նահանգապետ Ասանովը, ինչպես նաեւ Կադիրովը, Կարիբեկովն ու Սարիգուլովը։ Հեռախոսազրույցներում քննարկվել է երկրի իշխանության բռնի զավթումը։