Կիմ Չեն Ընը համերաշխություն է հայտնել Ասադին` «թշնամի ուժերի» դեմ պայքարում
Международные новостиԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջույնի հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝Սիրիայի անկախության 71-րդ տարեդարձի առթիվ, որտեղ շնորհավորել է «Սիրիայի ղեկավարին, այդ երկրի բարեկամ կառավարությանն ու ժողովրդին՝ հայտնի օրվա առթիվ», հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Կիմ Չեն Ընը հաստատել է Սիրիայի ժողովրդի հետ համերաշխությունը, որոնք «հուսալիորեն պաշտպանում են երկրի անկախությունն ու անվտանգությունը, խափանում թշնամի ուժերի ագրեսիայի բոլոր ակտերը»։ Կորեայի Աշխատավորական կուսակցության ու Պետխորհրդի նախագահը նաեւ դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը Սիրիայի ավիաբազայի վրա՝ խոստանալով աջակցություն ցուցաբերել կառավարության արդար ընթացքին ու սիրիացի ժողովրդին։
Ավելի վաղ ԿԺԴՀ իրավաբանների կոմիտեն նշել է, որ ԱՄՆ-ը «ամենախիստ պատժին է արժանի՝ միջազգային նորմերի համապատասխան»՝ Սիրիայի ավիաբազայի վրա հարձակման համար։ Փհենյանում ԱՄՆ-ի նման գործողությունները համարում են «ագրեսիայի անպատկառ ակտ եւ ռազմական հանցագործություն», ընդգծելէ կազմակերպության ներկայացուցիչը։