Պորտուգալիայում ինքնաթիռն ընկել բնակելի թաղամասի վրա. կա 5 զոհ
Международные новостиՊորտուգալիայում փոքր ինքնաթիռն ընկել է խանութի մոտ, ինչի հետևանքով մահացել է հինգ մարդ` փոխադրամիջոցի օդաչուն, երեք ուղևոր և 1 տեղացի բնակիչ: Այս մասին հայտնում է Publico. պարբերականը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լիսաբոնի արվարձաններից մեկում:
Աղբյուրի հաղորդմամբ` ինքնաթիռը պայթել է օդում և ընկել բնակելի թաղամասում` Lidl սուպերմարկետի մոտակայքում: Այլ լրատվամիջոցների տվյալների համաձայն` ինքնաթիռն ընկել է սուպերմարկետի ավտոկայանատեղում գտնվող բեռնատար ավտոմեքենաների վրա:
Փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքով` վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռի սրահում որոտացած պայթյունն է եղել:
Պարբերականը մանրամասնում է, որ դեպքի վայր են ժամանել փրկարարները, հրշեջները և Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան:
Հայտնի է, որ ինքնաթիռը շվեյցարական գրանցում է ունեցել և ուղևորվելիս է եղել Մարսել: