Լոնդոնի ակումբներից մեկում թունավոր նյութ են ցանել. կա 11 տուժած
Международные новостиԼոնդոնի ոստիկանությունը որոնում է չարագործի, ով անցած գիշեր Լոնդոնի ակումբներից մեկում թունավոր նյութ է ցանել, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է այրվածքներ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Թունավոր նյութը, որի բաղադրությունը դեռ պետք է որոշվի, օգտագործվել է երկու խմբերի (ակումբի այցելուների) միջև կոնֆլիկտի ժամանակ շենքի ներսում: Կասկածվող տղամարդը թունավոր նյութ է ցանել երկու տուժածների՝ քսանամյա տղամարդկանց ուղղությամբ: Այժմ տուժածները հիվանդանոցում են»,- ասված է Լոնդոնի ոստիկանության տարածած հայտարարությունում:
Սքոթլանդ-Յարդը նշում է, որ միջադեպը կապված չի եղել կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության հետ, ոչ մի ձերբակալություն դեռ չի իրականացվել:
Միջադեպի պատճառով տարհանվել է հաստատության մոտ 600 այցելու:
Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, հիվանդանոց է տեղափոխվել առնվազն ինը մարդ: Եվս երկուսը, ոստիկանության տվյալներով, իրենք են դիմել բժշկական օգնության համար: