Հրապարակվել է Սանկտ Պետերբուրգի ահաբեկչական ակտի կազմակերպիչներից մեկի ձերբակալության տեսագրությունը
Международные новостиՄերձմոսկովյան Օդինցովյան շրջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կազմակերպիչներից մեկը` Աբրոր Ազիմովը, ով ծագումով Կենտրոնական Ասիայից է: Այս մասին հայտնում է Rt.ru-ն:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տվյալների համաձայն` Ազիմովն իրականացրել է մահապարտ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիլովի նախապատրաստումը:
Հիշեցնենք, որ ապրիլի երեքին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է 14 մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։
Ավելի ուշ պայթյունից տուժած ուսանողուհին պատմել է կատարվածի մանրամասները: