Նամակների «ռմբակոծություն». Բյուլբյուլօղլիի դեմ արշավը նոր թափ է ստանում
Международные новостиՄի խումբ հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու բնապահպան Կարինե Դանիելյանը, նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՅՈւՆԵՍԿՈ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրված Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի դեմ։
Բացի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, նամակն ուղարկվել է նաև ՅՈւՆԵՍԿՈ-ի խորհրդի բոլոր անդամներին, ինչպես նաև այն պետություններին, որոնք առաջադրել են թեկնածուներ։
ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում են ևս ութ պետությունների ներկայացուցիչներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ այդ փաստը կարևոր է ոչ միայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար, այլ նաև այլ պետությունների համար։
«ՅՈւՆԵՍԿՈ-ն իր տասնամյակների աշխատանքի ընթացքում բավականին մեծ համբավ է ձեռք բերել, որպես մշակութային, գիտական և այլ արժեքների ջատագով։ Մենք այդ նամակով ակնկալում ենք, որ հանկարծ չընտրվի այնպիսի ղեկավար, ով ակտիվ պայքարում է այդ արժեքների դեմ»,- ասաց Ալավերդյանը։ Նրա խոսքով՝ կարծես թե շատերն են միանում նամակներ ուղարկելու նախաձեռնությանը` ոչ միայն կազմակերպություններ, այլ նաև անհատներ։
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ ադրբեջանցիներն ու թուրքեր ը ամեն ջանքեր են գործադրում, որ մտնեն միջազգային կառույցների՝ հատկապես ՄԱԿ-ի աշխատակազմ։
«ՄԱԿ-ի կառույցների հետ մեր կազմակերպությունն աշխատում է և, երբ գնում ենք մեծ միջոցառումների, գիտաժողովների կամ քննարկումների, ապա անպայման տեսնում ենք, որ կազմակերպիչը կամ քարտուղարը, կամ թուրք է կամ ադրբեջանցի։ Ամեն տեղ, անգամ մի փոքր հնարավորության դեպքում հարցերը լուծվում են հօգուտ Ադրբեջանի և ի վնաս Հայաստանի»,- ընդգծեց Դանիելյանը։ Նա ցավով նշեց, որ ունենալով մեծ սփյուռք՝ Հայաստանը քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին կոչ է անում ազդեցությունը ուժեղացնելու համար ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՈ-ի ղեկավարի և անդամ-երկրների գրասենյակները ռմբակոծել նամակներով։
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին աչքի է ընկել իր հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանությամբ ու գործելաոճով: Նա «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու դիվանագիտական ճանապարհներն ապացուցել են իրենց անարդյունավետությունը, հետևաբար Բաքուն պատրաստ է ընտրել ռազմական ուղին: Բացի դրանից, Բյուլբյուլօղլիի՝ Ադրբեջանի մշակու յթի նախարար եղա ծ ժամանակ են ավերվել Նախիջևանի հայկական խաչքարերը: