Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի պարագլուխներից մեկը
Международные новостиԱրեւմտյան Մոսուլում իրաքցի ուժայինների ծավալած գործողության ընթացքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատար, հավանաբար Ռուսաստանի քաղաքացի Աբու Խաջեր ար Ռուսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսուլի ռազմարշավին մասնակցող համերկրային ոստիկանության հրամանատար գեներալ Ռայիդ Շաքեր Ջոուդաթը:
ԻՊ-ի հրամանատարության անդամ հանդիսացող Աբու Խաջեր ար Ռուսին սպանվել Է Մոսուլի արեւմտյան մասի Էս Սաուրա շրջանում արմատականների դիրքերի հրետակոծման հետեւանքով: Հարձակման ընթացքում ուժայիններին նաեւ հաջողվել Է հսկողություն հաստատել Մոսուլում ԻՊ-ի «առողջապահության դեպարտամենտի» նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: