ԱՄՆ-ը հավելյալ զորամիավորում է տեղակայել Իրաքում՝ երկրի արեւմուտքը ԻՊ-ից մաքրելու համար. Sky
Международные новостиԱՄՆ զինուժը Իրաքի հյուսիսում գտնվող Այն-էլ-Ասադ ավիաբազա ամրապնդում է ուղարկել՝ Անբար նահանգում ահաբեկիչների վեահսկողության տակ գտնվող շրջանները ազատագրելու նպատակով, հաղորդում է Sky News Arabia-ն։
Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ լրացուցիչ ուժերը կօգնեն Անբար նահանգի Էլ Քայիմ, Ռավա եւ Անա քաղաքների վրա հարձակման ժամանակ։ Այս բնակավայրերը դեռ ահաբեկիչների ձեռքում են։ Այդտեղից արմատականները հարձակվում են հարեւան նահանգների վրա, որոնց զոհ են դառնում խաղաղ բնակիչներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ։
Հիշեցնենք, որ մարտի կեսերին արաբական լրատվամիջոցները հայտարարել են Սիրիային սահմանակից Այն էլ Ասադ բազայում ամերիկյան լրացուցիչ 2 հազար ուժերի տեղակայման մասին՝ ԻՊ-ի հետ պայքարի շրջանակներում։