ՌԴ-ն մտադիր է 2017-ին ընդայնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ
Международные новостиՌուսաստանն ակնկալում է այս տարի ընդայնել առևտրային հարաբերություններն Իրանի հետ` 2016-ին առևտրային ծավալների գրեթե կրկնակի ավելացման ֆոնին:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, Իրանում Ռուսական առևտրաարդյունաբերական պալատի պատվավոր ներկայացուցիչ Ալեքսանդր Մաքսիմովը հայտարարել է, որ Իրանի հետ առևտրի ծավալները իրանական պատժամիջոցների վերացումից հետո անցյալ տարվա ընթացքում մեծացել են 70 տոկոսով:
Մաքսիմովի խոսքով` երկու երկրի միջև առևտրի ծավալները հասել են 2.2 մլրդ դոլարի: 2016-ին Իրան արտահանվող ռուսական ապրանքների կազմում են եղել տարատեսակ սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, սննդամթերք և մետաղ:
Իրանական սննդամթերքի արտահանումը Ռուսաստան առևտրային հաշվեկշռով կազմել է 0.3 մլրդ դոլար:
Նշվում է, որ հունվարին ռուսական սարքավորումների արտահանումն Իրան ավելացել է 7 տոկոսով` նախորդ տարվա 3.7 տոկոսի համեմատ: