ԱՄՆ-ում հոսպիտալացվել Է Ջորջ Բուշ Ավագը
Международные новости ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հիվանդանոց Է տեղափոխվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ABC News հեռուստաալիքը հայտնել Է Twitter-ում՝ վկայակոչելով նրա մամուլի քարտուղարին:
«Նախկին նախագահ Ջորջ Բուշը հոսպիտալացվել Է, բայց իրեն նորմալ Է զգում»,- ասված Է հրապարակման մեջ:
Նաեւ հեռուստաալիքն իր միկրոբլոգում հրապարակել Է Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի գրասենյակի հայտարարությունը: Տեքստում ճշտվում Է, որ նա «Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հոսպիտալ Է տեղափոխվել ապրիլի 14-ին՝ չդադարող հազի պատճառով հետազոտվելու համար»:
Ախտորոշման համաձայն՝ Բուշ Ավագի մոտ «թոքաբորբի թեթեւ դեպք Է», նա անհրաժեշտ բուժում Է ստացել:
Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-ի նախագահն Է եղել 1989-ից մինչեւ 1993 թվականը: Այժմ նա 92 տարեկան Է: