Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է կատարել միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները
Международные новостиԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներից պահանջել Է կատարել միջուկային գործարքի պայմանները, այլ ոչ թե մեղադրանքներ հնչեցնել Թեհրանի հասցեին: Այդ մասին հայտնել Է Reuters-ը:
«Ամերիկյան ծեծված մեղադրանքները չեն կարող քողարկե լ այն, որ Վաշինգտոնը հարկադրված Է ընդունել Իրանի կողմից միջուկային գործարքի պայմանների կատարման փաստը»,- գրել Է Զարիֆն իր միկրոբլոգում:
Նախարարն այս կերպ Է հակազդել ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի քննադատությանը, որն Իրանին մեղադրել Է չդադարող եւ տագնապ հարուցող սադրանքների մեջ, որոնք ուղղված են Մերձավոր Արեւելքի իրադրության ապակայունացմանը եւ տարածաշրջանում ամերիկյան շահերի վնասմանը:
«Իրանն աշխարհի առաջատարն Է ահաբեկչությունը հովանավորելու ասպարեզում:
Նա պատասխանատու Է բազմաթիվ հակամարտությունների եւ այնպիսի երկրներում ԱՄՆ-ի շահերի վնասման համար, ինչպիսիք են Սիրիան, Եմենը եւ Լիբանանը, ինչպես նաեւ Իսրայելի վրա գրոհների շարունակվող աջակցության համար»,- ասել Է Թիլերսոնը լրագրողներին:
Նա հայտարարել Է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը թույլ չի տալիս հասնել նպատակին՝ միջուկազերծ Իրանին: Նա համոզված Է, որ Իրանը, չնայած այդ ծրագրին, առաջվա պես ունի հնարավորություն դառնալու միջուկային պետություն:
Պետքարտուղարի խոսքով՝ այդ գործարքն «արտացոլում Է անհաջող մոտեցումն անցյալում»: Նա նաեւ նշել Է, որ միջուկային գործարքն անտեսում Է «մյուս սպառնալիքները, որոնց աղբյուրը Իրանն Է»:
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդին հանձնարարել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի գնահատում անցկացնել եւ պարզել՝ արդյոք Միացյալ Նահանգների ազգային շահերի համար կենսականորեն կարեւոր Է Իրանի հետ կապված պատժամիջոցների կասեցումը՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմաններին համապատասխան: