Սիրիայում ռազմական հարցերով ռուս խորհրդական է զոհվել
Международные новостиՌուս ռազմական հարցերով խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը զոհվել է Սիրիայում գրահայինների կողմից զինվորական կայազորի վրա իրականացրած հարձակման հետևանքով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ ՊՆ հայտարարությունը, սպան, որը զբաղվում էր սիրիական ստորաբաժանումների զինվորների վերապատրաստմամբ, թույլ չի տվել ահաբեկիչներին ներխուժել բնակելի թաղամասեր` իր վրա վերցնելով սիրիացի զինծառայողների հրամանատարությունը: Նրան հետմահու ներկայացրել են պետական պարգևի:
«Մարտի ժամանակ սպան մահացու վերք է ստացել: Հրամանատարությունը Սերգեյ Բորդովին հետմահու ներկայացրել է պետական մրցանակի», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: