Ինչպե՞ս անցկացնել գլխացավը մերսման միջոցով
LifestyleԵթե անտանելի գլխացավ ունեք` պետք չէ անմիջապես դիմել դեղահաբերի օգնությանը: Մասնագետները խորհուրդ են տալիս փորձել կետային մերսումը: Նրանք հավաստիացնում են, որ եթե անգամ այն ձեզ չօգնի, ապա նաև չի վնասի:
Մերսումը պետք է սկսել մատների ծայրերից, որոնք պետք է մերսել առանձին-առանձին` 30 վայրկյան: Հետո պետք է մերսել ոտքերի մատների ծայրերը: Այդ պարզ միջոցը ընդունակ է ոչ միայն դադրեցնել գլխացավը, այլ նաև սրտխառնոցը:
Եթե գլխացավը չի դադարում՝ պետք է սկսել մերսել աչքերի ծայրից 2 սմ հեռավորության վրա գտնվող հատվածը: Այն պետք է տևի 3 րոպե: Պետք է միջնամատով շրջանաձև շարժումներով մերսել 5 վայրկյան, հետո հակառակ ուղղությամբ: Եվ կրկնել 6 անգամ: Այնուհետև պետք է մոտ 3 րոպե մերսել գլխի ճակատային հատվածի շրջակայքը: Դրանից հետո` ականջի բլթակի ետևի կողմից գանգի ստորին մասը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: