Կանացի անկյուն. Երբ կնճիռներն այլևս խնդիր չեն. Կախարդական քսուք
LifestyleՏարիների ընթացքում բոլորս Ձեռք ենք բերում կնճիռներ, որոնք առաջանում են մեր ամենօրյա սովորությունների արդյունքում: Դրանց առաջացման հիմնական պատճառներն են` մաշկի ոչ առողջ վիճակը, կոսմետիկայի ներգործությունը, աչքերը կկոցելը և այլ հանգամանքներ: Իսկ ինչպե՞ս ազատվել կամ կանխել կնճիռների առաջացումը:
Past.am-ը փորձեց պարզել՝ ինչ միջոցներով կարող ենք ազատվել այդ կնճիռներից կամ դրանք ավելի քիչ տեսանելի դարձնել: Ներկայացնում ենք կախարդական քսուք:
Անհրաժեշտ է`
• Ձվի դեղնուցի կեսը
• 2 թեյի գդալ նուշի յուղ (կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով)
• 1 թ գդալ սոդա
• 2 թ քդալ երիցուկի թուրմ (1 ճ գդալ չոր երիցուկը 15-20 րոպե եռացնել 200 մլ ջրում )
• 0,5 թ գդալ իսկական մեղր
• 2 թ գդալ կոսմետիկ վազելին
Պատրաստման եղանակը
Բոլորը բաղադրիչները մի քանի անգամ լավ խառնել և ստանալ համասեռ զանգված: Պահել սառնարանում: Քսել դեմքին, ապա 30 րոպե հետո հանքային ջրով թրջած բամբակի օգնությամբ մնացորդները հեռացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: