Ահա թե ինչ տեսք ունի Mercedes-Benz G-Class Gelandewagen-ի չինական կրկնօրինակը. լուսանկարներ
LifestyleBlognews.am-ը գրում է.
Շանհայի ավտոսալոնում չինական BAIC Group-ը տեղավորվել է Մերդեսդեսի ցուցադրողների կողքին։ Այցելուները նույնիսկ BAIC BJ80-ը G կլասսի տեղ են ընդունել։ Բայց ոչ, այն G կլասս չէ։
Ներկա պահին BAIC BJ80-ը վաճառվում է միայն Չինաստանում։ Մեքենայից թողարկվել է 2 տարբեր տեսակի՝ դիզելային շարժիչով ու բենզինով։ Գները սկսվում են 280.000 յուանից (մոտավորապես 37.000 դոլար), այնինչ օրիգինալ Mercedes-Benz G կլասսի համար չինացիները պետք է վճարեն 1.329.000 յուան (մոտ 193.000 դոլար)։
Իսկ «Mercedes-Benz» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Տոբիաս Մյուլլերը ինստագրամի իր էջում ծաղրել է Շանհայի միջազգային ավտոսրահի BJ80 PHEV մեքենան:
Մյուլլերը տեղադրել է մեքենայի լուսանկարը և նկարը մեկնաբանել այսպես՝ «Chinese G-Class — copycat» («Չինական G-Class-կրկնօրինակողը») և ավելացրել կապիկի էմոջի:Ակնհայտ է, որ նա ցանկացել է հետևորդների ուշադրությունը գրավել « Mercedes-Benz»-ի արտադրությանը պատկանող G-Class-ի և չինական BJ80 PHEV-ի անսովոր նմանությանը:



