Սև շոկոլադը մաշկի ծերացման դեմ հզոր միջոց է
LifestyleԲրիտանացի գիտնականները վերջին շրջանում մի հետաքրքիր ուսումնասիրություն են անցկացրել, որն ապացուցել է, որ մուգ շոկոլադի օգտագործումը դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը: Նրանք պնդում են, որ մուգ շոկոլադն արգելակում է կալոգեն ցողունների ոչնչացումը եւ բարելավում մաշկի նյութափոխանակությունը: Բացի այդ, մուգ շոկոլադը նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը:
Սեւ շոկոլադը պարունակում է ֆլավոնոիդ նյութեր, որոնք առկա են նաեւ կարմիր գինու մեջ, խաղողում եւ այլ մթերքներում: Այս բաղադրիչներն օգտակար են սրտի եւ անոթների համար, քանի որ նվազեցնում են կաթվածի վտանգը:
Բայց, չնայած մթերքի օգտակարությանը, գիտնականները խորհուրդ են տալիս այն օգտագործել չափավոր քանակությամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: