Պետերբուրգյան ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է իսլամիստական խմբավորումը
Международные новостиՍանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի սկզբին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իմամ Շամիլի գումարտակ» նախկինում անհայտ խմբավորումը:
Ինչպես փոխանցում է BBC-ն, տեղեկությունն այն մասին, որ այդ խմբավորումն է ստանձնել պայթյունի պատասխանատվութունը, հայտնվել է իսլամիստական ռեսուրսների մոնիթորինգ իրականացնող SITE կազմակերպության կայքում:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, խմբավորումը տեղեկացրել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի կառույցների հետ առնչություն ունենալու մասին` սպառնալով նոր հարձակումներ իրականացնել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էին ահաբեկչության կազմակերպման մեջ կասկածվող եղբայրները, որոնք ֆինանսավորում էին ստացել Թուրքիայից: Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությանը 14 մարդ է զոհ գնացել: