Կրթված կանայք դրականորեն են ազդում տղամարդու առողջության վրա
LifestyleՇվեդ գիտնական-հետազոտողները ուսումնասիրել և պարզել են, որ խելացի կանանց հետ ամուսնացած տղամարդիկ աչքի են ընկնում ամուր առողջությամբ: Հետազոտությանը մասնակցել է 1.5 մլն ամուսնական զույգ: Հետազոտության արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կնոջ կրթվածության մակարդակն ազդում է ամուսնու առողջության վրա:
Հակառակ կախվածություն չի բացահայտվել: Նման արդյունքները, ըստ գիտնականների, բացատրվում են նրանով, որ ընտանիքի կենսակերպին վերաբերող կարեւոր որոշումների ընդունման իրավունքը պատկանում է հենց կնոջը: Բացի այդ, դեպքերի մեծամասնությամբ կինն է որոշում սննդակարգը:
Տղամարդուն գիտնականները առաջվա նման հատկացրել են հայթայթողի դերը, ով դրամ է վաստակում, ընտանիքին մթերքներ բերում, հանգստանալու եւ ճանապարհորդելու հնարավորություն ստեղծում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: