Լը Պենը երկրորդ փուլից առաջ մեկ օրում մեկ կետով առաջ է անցել. հարցում
Международные новости«Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ մեկ օրում առաջ է անցել մեկ տոկոսային կետով։ Այս մասին են վկայում OpinionWay ընկերության հարցման տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն այդ տվյալների՝ երկրորդ փուլում Լը Պենի օգտին կքվեարկեն ընտրողների 40 տոկոսը, իսկ նրա հակառակորդի՝ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին հանդես կգան ընտրողների 60 տոկոսը։ Նախօրեին այդ թվերը հետեւեյալ տեսքն ունեին՝ 39 տոկոս եւ 61 տոկոս համապատասխանաբար։
Հարցումը տեղի է ունեցել 18 տարեկանից բարձր Ֆրանսիայի 2828 քաղաքացիների մասնակցությամբ, ապրիլի 23-25-ը։