Իրանական նավն ստիպել է ամերիկյան ռազմանավին փոխել ուղեգիծը
Международные новостиԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել Է իրանական «արագընթաց նավին»: Ինչպես հայտնել Է Fox News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, իրանական նավը USS Mahan ռազմանավից գտնվել Է 1000 յարդ (մոտավորապես մեկ կիլոմետր) հեռավորության վրա:
Պաշտոնյաները հայտնել են, որ Mahan-ը փոխել Է ուղեգիծը, որպեսզի խուսափի իրանական ռազմանավի հետ բախումից, վտանգի ազդանշան Է տվել, արձակել ազդանշանային հրթիռներ եւ պատրաստության վիճակի բերել սպառազինությունը: Իրանական նավն ազդանշաններ չի տվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: