Իրաքում տասնյակ եզդիներ են ազատագրվել ԻՊ-ի գերությունից
Международные новостиԻրաքում 36 եզդի տղամարդկանցից, կանանցից և երեխաներից կազմված խումբն ազատվել է «Իսլամական պետության» գրոհայիններից երեք տարվա գերությունից հետո: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ը:
Համաշխարհային կազմակերպությունից չեն նշում, թե որտեղ են նրանց պահել իսլամիստները և ինչպես է նրանց հաջողվել ազատվել գերությունից: Դա արվում է, որպեսզի չխոչընդոտեն եզդիների ազատագրման գործընթացին հետագայում:
Ներկա պահին ազատագրվածները գտնվում են Դոհուկ բնակավայրում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում:
Նշվում է նաև, որ գերության մեջ գտնվելիս բոլոր պատանդները ստրուկների կարգավիճակում են պահվել: ՄԱԿ-ի տվյալներով` ԻՊ-ի գերության մեջ մինչ օրս կարող են մինչև 1500 եզդի կանայք ու աղջիկներ լինել: