Հանգիստ քնի «թշնամիները»
LifestyleՀայտնի է, որ տաք կաթը քաղցր երազների գիշեր է պարգևում: Սա իսկապես ճշմարտություն է: Կաթնամթերքը պարունակում է տրիպտոֆան՝ հանգիստ քնին նպաստող նյութ։ Մյուս՝ տրիպտոֆան պարունակող մթերքներն են թռչնամիսը, բանանը, վարսակն ու մեղրը, հայտնում են մասնագետները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր յուղայնությամբ սնունդ հաճախ օգտագործող մարդիկ ոչ միայն հակված են գիրանալու, նրանք նաեւ քնի խանգարում ունեն։
Մեկ բաժակ սուրճը կարող է խաթարել քունը։ Կոֆեինի նույնիսկ բավարար քանակությունը կարող է քնի խանգարում առաջացնել, սակայն չմոռանաք նաեւ կոֆեինի պակաս ակնհայտ աղբյուրների մասին՝ շոկոլադ, կոլա, թեյ։ Պետք է կրճատել կոֆեինի քանակն ու խուսափել դրանից քնելուց մի քանի ժամ առաջ:
Ալկոհոլը կարող է նպաստել ավելի արագ քնելուն, սակայն հանգիստ քուն չի ապահովի, ավելի շուտ ձեզ կտանջի գլխացավն ու գիշերային մղձավանջը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: