Պոլինա Գագարինան հրապարակել է երեխայի հետ առաջին լուսանկարը․ հայտնի է երեխայի սեռը. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
Երգչուհի Պոլինա Գագարինան երկար ժամանակ գաղտնի էր պահում հղիության մասին լուրը, սակայն երկրպագուներին հաջողվել էր պարզել, որ երգչուհին երեխայի է սպասում։ Մի քանի օր առաջ Պոլինան հաստատել էր այս լուրն ու կլորացած փորիկով լուսանկար էր հրապարակել։ Երկրպագուները սկսել էին շնորհավորել աստղին առանց իմանալու, որ լուսանկարը հրապարակելու ժամանակ Պոլինան արդեն ծննդաբերել էր։ Մայիսի 26-ին երգչուհին դուստր է ունեցել։
Այժմ երգչուհին երեխայի հետ լուսանկարն է հրապարակել։
«Ես ցանկանում եմ ինքս պատմել այն կախարդական իրադարձության մասին, որը վերջերս է կատարվել՝ երեխայի ծնունդը։ Չի եղել ոչ վախ, ոչ էլ կողմնակի միջամտություն՝միայն ես, ամուսինս ու բժիշկը։ Հիվանդանոցի անձնակազմը շատ ուշադիր ու բարի էր, շնորհակալ եմ նրանց, որ օգնել ու լսել են իմ ցանկությունները»,- լուսանկարը մեկնաբանել է Գագարինան։
Հիշեցնենք, որ երգչուհին 9-ամյա որդի ունի՝ Անդրեյը։ Նրա հայրը դերասան Պյոտոր Կիսլովն է։
