Սան Դիեգոյում գնդակահարել են բնակելի համալիրի մերձակայքում կրակ բացած տղամարդուն
Международные новостиՈստիկանությունը գնդակահարել է տղամարդուն, ով կրակ է բացել ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում բնակելի համալիրի մոտ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքին։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով կիրակի երեկոյան։
Ականատեսի խոսքով՝ հրաձգության ժամանակ կրակ բացած տղամարդը նստել եւ գարեջուր է խմել։ Նրա գործողությունների հետեւանքով ութ մարդ է վիրավորվել, նրանցից ոմանց վիճակը կրիտիկական է գնահատվում։
Կասկածյալը սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահներից մեկին իր զենքով նշանի տակ առնելուց հետո։