Խնձորի հյութն օգտակա՞ր է, թե ոչ
LifestyleԽնձորի օգտակարության մասին տարբեր առասպելներ են պտտվում: Խնձորի թարմ հյութը հայտնի է իր օգտակար և առողջարար հատկություններով: Այն դրական ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի, ուղեղի բջիջների վրա: Մասնագետները պնդում են, որ բավական է օրական 250-300 գրամ խնձորի հյութ, որպեսզի գլխուղեղը պաշտպանի սկլերոզի վտանգից:
Այս ամենի հետ մեկտեղ բժիշկները զգուշացնում են, որ խնձորի հյութը բավականին շաքար է պարունակում, դրանում բացակայում են պեկտինները և ֆլավոնոիդները: Այն չափից շատ օգտագործելու դեպքում շաքարախտով հիվանդանալու վտանգ է առաջանում: Կարող են առաջանալ սրտանոթային համակարգի հիվանդություններ: Բացի այդ, այն «ախորժակ է բացում», ինչն էլ կարող է հանգեցնել գիրացման: Մասնագետներն ավելի ճիշտ են համարում խնձորի հյութը փոխարինել մրգով:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: