Բելառուսում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Ստատկևիչը
Международные новостиԲելառուսում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդ Նիկոլայ Ստատկևիչը: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Մարինա Ադամովիչը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նրա խոսքերով՝ ուժայինները հայտնել են նրան, որ Ստատկևիչը ձերբակալվել է հինգ օրով: Ձերբակալության պատճառը չի հաղորդվում: Ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է մայիսի 1-ին Մինսկում կայանալիք հակակառավարական հանրահավաքի նախօրեին:
Ստատկևիչը Լուկաշենկոյի հակառակորդն է եղել 2010 թվականի ընտրություններում: Ընտրություններից և բողոքի ակցիաներին մասնակցությունից հետո Ստատկևիչը ազատազրկվել էր հինգ տարով:
2015 թվականին Լուկաշենկոն համաներում էր հայտարարել և ազատ էր արձակել նախագահի նախկին թեկնածու Ստատկևիչին: