Հրապարակվել է Մոսկվա-Բանգկոկ չվերթի՝ տուրբուլենտության գոտում հայտնվելու հետևանքները պատկերող տեսանյութը
Международные новостиՀամացանցում տեսանյութ է հրապարակվել, որը նկարահանվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռի սրահում, որն այսօր հայտնվել էր տուրբուլենտության գոտում Մոսկվա-Բանգկոկ չվերթն իրականացնելիս:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հրապարակված կադրերում պատկերված են նստատեղերի միջև պառկած կամ իրենց տեղերում նստած ուղևորները: Նրանց ուղեբեռը թափված էր ողջ սրահով մեկ:
Թաիլանդում ՌԴ դեսպանության տվյալներով միջադեպի հետևանքով 27 մարդ է տուժել, որոնցից 24-ը ՌԴ քաղաքացիներ են: Ուղևորներից ոմանք կոտրվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Ավիաընկերության տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել վայրէջքից 40 րոպե առաջ: Օդերևութաբանական ռադարն ի վիճակի չի եղել ցույց տալ տուրբուլենտության գոտու մոտենալը, ինչի պատճառով էլ անձնակազմը չի հասցրել ուղևորներին հրահանգել իրենց տեղերը զբաղեցնելու մասին:
Ավելի վաղ հրապարակվել է տուժածների ցուցակ, որում հայկական ազգանվամբ մեկ անձ կա՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավեդիսյանը: