Ստամբուլում արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարների դեմ
Международные новостиԹուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել շուրջ 200 հոգանոց ցույցը ցրելու համար:
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, մարդիկ փողոց էին դուրս եկել իշխանությունների կողմից արգելված մայիսմեկյան ակցիա կազմակերպելու Ստամբուլի Թաքսիմ հրապարակում:
Ցուցարարները հակակառավարական կարգախոսներով պաստառներ էին ցուցադրում: Մայիսի 1-ին նրանք ցանկանում էին իրենց բողոքը հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականության և սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ:
Աղբյուրի տվյալներով` շուրջ 60 մարդ է ձերբակալվել Բեշիքթաշ շրջանում, երբ փորձել են անցնել դեպի Թաքսիմ հրապարակ: