Դորտմունդում գերարագ գնացքը դուրս է եկել գծերից
Международные новостиԳերմանիայի Դորտմունդ քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի գլխավոր շրջանում գծերից դուրս է եկել ICE գերարագ գնացքը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին թվիթերյան էջում հաղորդել է Գերմանիայի դաշնային ոստիկանությունը, որը նաև լուսանկարներ է հրապարակել դեպքի վայրից:
Զոհերի կամ տուժածների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել: Ինչպես հաղորդվում է, գնացքը Դյուսելդորֆից ուղևորվում էր Բեռլին:
«Փրկարարական ծառայությունն սկսել է տարհանել վերջին երեք վագոնների ուղևորներին», -ասվում է գերմանական ոստիկանության հաղորդագրության մեջ: