Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը կնքել են նորածին որդուն (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանը կնքել են իրենց նորածին որդուն: Մկրտության արարողությունը տեղի է ունեցել երեկ, որին հաջորդել է խնջույք՝ ռեստորաներից մեկում:

Դրան մասնակցել են շոու-բիզնեսի հայտնի դեմքերը:

Նշենք, որ Ռոբերտոն արդեն 40 օրական է: Նա աստղային զույգի երկրորդ տղան է:
Ի դեպ, երեկ առաջին անգամ Գրիգոր Դանիելյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարը:

«Իմ հարստությունը կրկնապատկվեց քեզանով»,- Instagram-ում հրապարակած լուսանկարը մեկնաբանել է նա: