Բռնաբարողների գործը բարդացել է. պահպանակ-թակարդն անմիջապես կպատժի հանցագործին (Photo)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Կանանց հանդեպ բռնություն արձանագրվում է մոլորակի բոոր անկյուններում, դա հաստատում է ցնցող վիճակագրությունը:
Բժիշկ Սոննետ Էգլերսը ՀԱՀ-ից կանանց պաշտպանելու համար կտտանքների ժամանակակից միջոց ստեղծեց՝ պահպանակ-թակարդ, որը կանանց պաշտպանում է հանցագործներից:
Բժիշկը rape-axe-ի վրա 40 տարի էր աշխատել:
Նա կարծում է, որ բացահայտումը զգալիորեն կկրճատի սեքսուալ հանցագործությունների թիվը ողջ աշխարհում:

Ժողովրդի մեջ նորույթն անվանում են «ատամներով պահպանակ»: Հակաբեղմնավորիչը դրվում է տամպոնի պես: Ներհրման ժամանակ պահպանակի մեջ եղած մի շարք սուր կեռիկները մտնում են առնանդամի մեջ:
Փշերը հանել հնարավոր է միայն վիրաբուժական ճանապարհով, իսկ այդ պրոցեդուրայի ընթացքում ոստիկանությունը կտեղեկացվի հանցագործության մասին:

«Դա շատ ցավոտ է, նա չի կարող միզել և քայլել այդ սարքով: Ինքնուրույն հանել փորձելու դեպքում մեխանիզմն ավելի է փակվում՝ միաժամանակ չվնասելով մաշկը և ուրիշ վնաս չպատճառելով»,- ասում է բժիշկը:
Սոննետ Էգլերսի ստեղծած նորույթը բուռն քննարկում առաջացրեց:
Քննադատները մտավախություն են հայտնում, որ բռնաբարողը կարող է ավելի մեծ վնաս հասցնել զոհին, եթե այդ ծուղակն ընկնի:
