Ի՞նչ են թաքցնում զուգընկերները նախքան ամուսնությունը
LifestyleՀոգեբանները պնդում են, որ ժամանակակից աշխարհում հաճախակի են դարձել այն դեպքերը, երբ ապագա ամուսինները հարսանիքից առաջ թաքցնում են իրենց կյանքից որոշ փաստեր:
Սոցիոլոգները նորապսակների շրջանում անանուն հարցում են անցկացրել, որը ցույց է տվել, որ թաքցրած տվյալների ցուցակի առաջին տեղում զուգընկերների թիվն է: Նախկինում շատ զուգընկերներ ունենալը վարկաբեկում էր հարսնացուներին, այժմ «ազատ» ապրելակերպը թաքցնում են նաև ապագա փեսացուները:
Երկրորդ տեղում ֆինանսական խնդիրներն են, պարտքերը, վարկերը և աշխատավարձի չափը: Այս տեղեկությունը հաճախ տղամարդիկ են թաքցնում:
Երրորդ տեղում նախկին ամուսնություններից երեխաներն են: Նրանց փորձում են թաքցնել երկու սեռերի ներկայացուցիչներն էլ:
Չորրորդ տեղում հարազատների հետ կապված խնդիրներն են: Այս կետում առաջատարը կանայք են: Տղամարդիկ հազվադեպ են թաքցնում ազգականների կամ նախկին կանանց հետ կապված խնդիրները:
Հինգերորդ տեղում աշխատանքի, այնուհետև՝ բնակարանի հետ կապված խնդիրներն են:
Վեցերորդ տեղում ապագա ամուսինների կրոնական համոզմունքներն են:
Նյութը հրապարակման պատրստեց Orer.am-ը: