Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Առաջին անգամ Երևանում հանդիպեցին հայ և թուրք ներդրողները

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Սիլիկոնյան հովտում գործող աշխարհի առաջին ներդրումային աքսելերատոր «Էնջել լաբս»-ի հետ համագործակցությամբ, Երևանում առաջին անգամ անցկացրեցին Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ միջոցառման նպատակն էր խթանել Հայաստանում և Թուրքիայում հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձը:

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան նախաձեռնության հեղինակներ ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը, ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ  Ջանսու Սարաջը և «Էնջել լաբս»-ի տնօրեն Թուգչե Էրգյուլը, ինչպես նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրական ներկայացուցիչ Ռաֆայել Սամբուն:

 Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանի խոսքով` նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանում ստարտափների և էկոհամակարգի ներդրումները զարգացնող «հրեշտակ-ներդրողների» ցանցի ստեղծմանը:

«Հրեշտակ-ներդրողներն այն մեծահարուստ անհատներն են, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ըստ ուսումնասիրությունների` վերջին տարիների ֆինանսական ճգնաժամի և համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում»,- ասաց Սեդա Մուրադյանը` հավելելով, որ հրեշտակ-ներդրողները չեն հանրա յնացնում իրենց գործունեությունը, և նույնիսկ պաշտոնական մակարդակում նրանց հետ կապ հաստատելը շատ բարդ է: Նա նաև հավելեց, որ իրենք միջոցառման միջոցով հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափների կայացմանը: Ըստ ՀԼԱ նախագահի` նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և իրենց նպատակն է ներդնել այդ կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»:

Թուրքիայի տնտեսական-քաղաքական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչ Ջանսու Սարաջի խոսքով` իրենց մոտ Հայաստանի և Թուրքիայի միջև ներդրողների լայն շփումների մշակման, միասնական ներդրումների ցանցի ստեղծման և ֆինանսավորելու համար գաղափարները ծագել են երեք տարիների ընթացքում տարբեր երկրների ձեռներեցների փոխայցելությունների արդյունքում:

«Թուրքիա-Հայաստան-ԱՄՆ-Գերմանիա ներդրողների օր» խորագրով այս առաջին նախաձեռնությունը կդնի միասնական հրեշտակ-ներդրողների ցանցի ստեղծման և ձեռներեցների աջակցության հիմքը»,-ասաց  Սարաջը: 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Շարպանտիեն իր ելույթում նշեց, որ հայ-թուրքական համագործակցության այս ձևաչափը հնարավորություն կտա բարեկամական հարաբերություններ հաստատել երկու երկրների գործարարների միջև: Դեսպանի խոսքով` սա եզակի իրադարձություն է, որի նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծումը, կապեր ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև:

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը Ֆրանսիայի համար կարևոր է: Հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչն էլ կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների կարգավորման»,- նշեց դեսպանը Ժան Շարպանտիեն:

Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխթենբերգերը, Հայաստանում Շվեդիայի թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը: 

Միջոցառման հյուրերի թվում էին Գերմանիայի եւ Թուրքիայի ճանաչված ու հեղինակավոր ներդրումային ընկերությունների, ՏՀՏ եւ բիզնես ոլորտների, ինչպես նաեւ «Էնջել լաբս»-ի  ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ ներդրումային ցանցեր ստեղծելու սկզբունքներին, հրեշտակ-ներդրող դառնալու հիմունքներին, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործող իրավական բարենպաստ պայմաններին:

Միջոցառման նախաձեռնությունն իրականացվել է Հանրային լրագրության ակումբի և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի կողմից՝ որպես «Ձեռներեցների փոխայցելություններ» նախագծի բաղադրիչ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում:

«Հրեշտակ-ներդրողը» սովորաբար հարուստ անհատ է, ով ներդնում է իր ֆինանսական միջոցները սկսնակ (start-up) կազմակերպություններում՝ կազմակերպության սեփական կապիտալում մասնաբաժինունենալու դիմաց: 

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին:
Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու  իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորա րար նախաձեռնությունների միջոցովտարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման գործընթացներին նպաստելուն, ինչպես նաև ժողովրդավարական մթնոլորտի և քաղաքացիական հասարակության զարգացմանը: 
«Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը» (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամենախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ< /i>-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանընպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է  մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքիայում և տարածաշրջանումզարգացման բարելավումը, ինչպես ն աև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:

«Էնջել լաբս»-ն իր գործունեության առաջին իսկ ծրագրից սկսած պատրաստել է գալիք սերնդի հազարավոր հրեշտակ ներդրողների, վենչուրային կապիտալներ և սահմանափակ պատասխանատվությամբգործընկերներ (VCs & LPs) և ընդլայնվել է ավելի քան 40 երկրում: Ամեն ամիս հրեշտակ-ներդրողների լաբորատորիան ոլորտին ուղղված զանազան ծրագրեր է իրականացնում ավելի շատ երկրներում, քանաշխարհում գոյություն ունեցող որևէ այլ աքսելերատոր: Բոլոր ծրագրերն իրականացվում են այնպիսի միջազգային կենտրոններում, որոնցում ծրագրային փաթեթներն ապահովված կլինեն ռեսուրսներով, լավագույն մենթորներով, համաներդրողներով , ռազմավարական գործընկերներով և պոտենցիալ ներդրումներով:

Սիլիկոնային հովիտը տարածք է, որը գտնվում է Սան Ֆրանցիսկո ծովախորշի հարավային մասում՝ Կալիֆոռնիա նահանգում և հայտնի է նաև Հյուսիսային Կալիֆոռնիա անվամբ։ Այստեղ են գտնվումաշխարհի խոշորագույն բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունները, ինչպես նաև հազարավոր նորաստեղծ ընկերություններ։

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi