Լավ լուր պիցցայի սիրահարների համար
LifestyleՎերջերս գիտնականները բոլորի համար զարմանալի մի փաստ են արձանագրել. պիցցան նպաստում է նիհարելուն, անգամ` մեծ չափաբաժիններով պատրաստված, պանրով հարուստ լցոնված վիճակում: Չնայած նրան, որ պիցցան կարող է օգտակար լինել, սակայն պետք չէ մոռանալ, որ չափազանցված քանակությունը ամեն դեպքում օգտակար չէ:
Ըստ վերջին հետազոտական տվյալների` մարդիկ, ովքեր երկու շաբաթ հստակ սննդակարգով են սնվել, և շաբաթական մեկ օր նրանց թույլ է տրվել ուտել ցանկացած բան, այդ թվում նաև պիցցա, կարողացել են երկարաժամկետ պահպանել իրենց հատուկ սննդակարգը:
Գիտնականները նաև նախազգուշացնում են, որ դա չի ենթադրում, թե կարելի է մի քանի պիցցա ուտել ասենք օրինակ նախաճաշին: Օրվա մեջ միայն մեկ հատ պիցցան բավարար է:
Օրինակ Նյու Յորքում բնակվող գլխավոր խոհարար Պասկուալե Կոցցոլինոյին հաջողվել է 50 կգ նիհարել` ամեն օր պիցցա ուտելով: Նա այս սննդակարգով է ապրել 7 ամիս շարունակ: Ինչպես վերջինս ասել է, իր գիրանալու միակ պատճառը չափից շատ թխվածքաբլիթներ ուտելն էր: Նա hրաժարվել է բոլոր տեսակի քաղցրավենիքներից և գազավորված ըմպելիքներից: Խոհարարը ամեն օր ավանդական «Մարգարիտա» պիցցա է կերել ողջ օրվա ընթացքում և արդյունքում նկատելիորեն նիհարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: